«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Արարատ Միրզոյան. ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի էլ կարող

Արարատ Միրզոյան. ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի էլ կարող
09.02.2021 | 14:34

4 տարի, 8 ամիս, 19 օր. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից։ Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որպեսզի պատրաստ լինենք նման հավանական զարգացմանը, խորհրդարանում հայտարարեց ԼՀԿխմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

«Ուզում եմ հասկանալ՝ մեր օգտագործվող ժամանակահատվածին արդյունավետ տիրապետու՞մ ենք, թե՞ ոչ», - դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, թե ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որոնցից որևէ մեկն ադեկվատ չէ երկրի առջև կանգնած մարտահրավերներին՝ այս ժամանակային համատեքստում։ «Արդյո՞ք համաչափ են մեր քննարկած հարցերն այն կոնկրետ մարտահրավերին, որ մեր առջև կանգնած է», - հարցրեց Տարոն Սիմոնյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ իսկապես շատ մեծ մարտահրավերներ կան, որոնց պետք է ադեկվատ արձագանքել։
«Դրանով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ ԱԺ-ն զանազան գործընթացներում իր դերակատարումը ևս ունի, բայց ԱԺ-ի այլ՝ առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի էլ կարող։ Մենք ունենք նաև բազմազան այլ խնդիրներ մեր առջև կանգնած, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով», - ասաց Արարատ Միրզոյանը։

Դիտվել է՝ 7175

Մեկնաբանություններ